Հայ-ռուսական զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող
Ալագյազի ուսումնա-մարզական համալիրում մեկնարկել են Հայաստանի պաշտպանության նախարարության ու (ՌԴ) Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունները: Այս մասին հայտնել է ИТАР-ТАСС լրատվականը՝ հղում անելով Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությանը:
Աղբյուրը հայտնում է, որ զորավարժություններին մասնակցում է ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր զրահատանկային, ավտոմոբիլային ու հատուկ նշանակության ռազմական տեխնիկա:
Զորավարժությունները գլխավորում է Զորքերի միացյալ խմբավորման ու ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: