1293 դիտում
18:49 03-09-2014
Հայաստանում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ գումարտակի մարտավարական զորավարժություն
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի բարձլեռնային Ալագյազ զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակի մարտավարական զորավարժությունը։
Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Զորավարժությանն ընդհանուր մասնակցում են ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա։ Վարժանքները ղեկավարում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։
Հայտնի է, որ զորավարժությունն ընթանալու է մինչև սեպտեմբերի 7-ը։
Միջոցառման բացման արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգները, որից հետո ելույթ է ունեցել Միքայել Գրիգորյանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ ԱՆդրեյ Ռուզինսկին։
Ռուսաստանյան կողմը զորավարժությանը ներկայացնում է ռազմաբազայի մոտոհրաձգային ուժեղացված գումարտակը և Երևանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիան։ Գումարտակի կազմում ներգրավված են մոտ 1000 զինծառայող, ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հրետանային միջոցներ, այնպես էլ 40 միավոր հատուկ տեխնիկա։
Տեղեկացնենք նաև, որ զորավարժության ողջ ընթացքին հետևելու են «Նավոդչիկ-2» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերը։
Աղբյուրը` [url=http://razm.info/52628]Razm.info[/url]
Նմանատիպ նյութեր
2132 դիտում
21:58 12-12-2018
Անցկացվում է գումարտակի մարտավարական զորավարժություն
2222 դիտում
22:17 13-04-2021
5-րդ զորամիավորումում գումարտակի կազմով անցկացվել է մարտավարական զորավարժություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1691 դիտում
21:23 28-09-2016
ՊԲ ռադիոտեխնիկական գումարտակներից մեկում մեկնարկել է մարտավարական զորավարժություն
Այս բաժնից
772 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
583 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1141 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ