ԱՄՆ-ի համար կարևո՞ր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպելը. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ նախագահական նստավայրին մոտ կանգնած իրենց աղբյուրներրը հայտնում են, թե Սերժ Սարգսյանը համաձայնվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպել այս շաբաթ՝ Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում տեղի ունենալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ հանդիպումը կազմակերպելու նախաձեռնությունը պատկանում է ԱՄՆ պետքարտուղար Զոն Քերիին: Օգոստոսի 8-ին Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած հանդիպումից հետո ԱՄՆ-ի համար կարևոր է Սարգսյան-Ալիև նոր հանդիպում կազմակերպելը՝ պրոցեսից մեկուսացվածի վիճակում չհայտնվելու համար:
«Ու քանի որ դեռևս վերջնական հայտնի չէ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի՞ Քարդիֆ թե ոչ, Սարգսյան-Ալիև նոր հանդիպումը կասկածի տակ է: Չնայած մեր տեղեկություններով, Ալիևը նախնական համաձայնություն տվել է»,- հավելում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։