4558 դիտում
10:16 26-08-2014
Սենսացիոն մանրամասներ` մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող գործընթացից. «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է, որ երեկ սենսացիոն մանրամասներ են հայտնի դարձել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շուրջ տեղի ունեցող գործընթացից:
ՄՀՀ փաստաբան Արմինե Հակոբյանը թերթի թղթակցին ասել է, թե իրենք ԴԱՀԿ-ից ստացել են գրավոր պարզաբանում, թե ինչպես է գնահատվել ՄՀՀ-ն այն աճուրդի հանելուց առաջ:
Ըստ Հակոբյանի` ԴԱՀԿ-ն պարզաբանել է, որ ՄՀՀ-ն գնահատվել է՝ Աջափնյակում բազմաբնակարան շենքի մեկ քառակուսի մետրի արժեքը որպես հիմք ընդունելով: Այս մեթոդով, ՄՀՀ-ի գին է որոշվել 28 միլիարդ դրամ, ու քանի որ մի քանի անգամ տեղի ունեցած աճուրդներում գնորդներ ի հայտ չեն եկել, գինը նվազել է և հասել 10 միլիարդ 283 միլիոն դրամի:
«Անհասկանալի է, թե ինչու են ՄՀՀ-ն գնահատել Աջափնյակի բազմաբնակարան շենքերի սակագնով: Այս հարցը հնչում է մի քանի պատճառներով, նախ ՄՀՀ-ն գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքում, Կիևյանի հարևանությամբ, և նրա կապը Աջափնյակի հետ այնքան էլ ակնհայտ չէ, էլ չենք ասում, որ ՄՀՀ-ն բազմաբնակարան շենք չէ, այլ երկրի թիվ 1 մարզահամերգային կառույցը, ճարտարապետական գլուխգործոցը»,- հավելում է թերթը։
Նմանատիպ նյութեր
1402 դիտում
07:32 13-12-2023
Նոր մանրամասներ ՔՊ-ի եւ «Բալասանյան դաշինք»-ի «ապահարզանի» գործընթացից. Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1234 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»
1084 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»