211652_close_icon
views-count8365 դիտում article-date 18:47 25-08-2014

Սուրեն Խաչատրյանը` Լիցկան եւ նրա ազգականը պարգեւատրվել են մեդալներով

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը եւ նրա մտերիմներից Նիկոլ Աբրահամյանը մեդալի են արժանացել: Այս տեղեկությունը SHAMSYAN.com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Նա ասաց, որ օրեր առաջ ԱԻն նախարար Արմեն Երիցյանը իրեն մեդալ է շնորհել ԵԿՄ-ի հետ համագործակցության համար, որը իրեն է փոխանցել ԵԿՄ նախագահ ,Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նշենք, որ Սուրեն Խաչատրյանը այս տարի ԵԿՄ համագումարին ընտրվեց ԵԿՄ վարչության անդամ: Մանվել Գրիգորյանի կողմից մեդալով պարգեւատրվել է նաեւ Սուրեն Խաչատրյանի մտերիմներից Նիկոլ Աբրահամյանը: Հարցին, թե վերջինս իր անվտանգության աշխատակիցն է ասաց, որ ոչ: «Նիկոլը իմ ազգականն է եւ ԵԿՄ անդամ»,- ավելացրեց Սուրեն Խաչատրյանը: Տեղեկություններ կային, որ մեդալ է ստացել նաեւ նրա անվտանգության աշխատակից Զարզանդը, սակայն Սուրեն Խաչատրյանը այդ լուրը հերքեց: Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր