Իտալիայի վարչապետը մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին. տեսանյութ
Իտալիայի վարչապետ Մատտեո Ռենցին մասնակցել է Ice Bucket Challenge բարեգործական ֆլեշմոբին: Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ արագ ճանաչում գտած ակցիան, որն ուղղված է ի պաշտպանությունը կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդներին:
Իտալիայի վարչապետին նկարահանել են այն պահին, երբ նա սառույցով լի ջուր է լցրել իր վրա:
Աղբյուրը հայտնում է, որ ակցիայի սկզբից վերջինիս միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ, այդ թվում` Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Microsoft-ի նախկին ղեկավար Բիլ Գեյթսը, երգիչ և դերասան Ջասթին Թիմբերլեյքը և այլք:
Կանոնի համաձայն` մասնակիցները պետք է թրջվեն սառցե ջրով, որից հետո մարտահրավեր նետեն ցանկացած երեք մարդու: Վերջիններս, իրենց հերթին, 24 ժամվա ընթացքում պետք է կրկնեն գործողությունը կամ զոհաբերություն անեն հիվանդության ուսումնասիրության համար: