211652_close_icon
views-count1494 դիտում article-date 16:20 23-08-2014

Վիճաբանության ժամանակ տաքսու վարորդը գլխով հարվածել է

Օգոստոսի 11-ին, ժամը 16.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «քթոսկրի կոտրվածք` տեղաշարժով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Սերգեյ Ք.-ն: Տուժողը հիվանդանոցում հայտնել էր, որ տանը վայր է ընկել, սակայն նույն օրը երեկոյան ոստիկաններին հաղորդում էր տվել, որ իր աշխատավայրում, վիճաբանության ժամանակ, իրեն գլխով հարվածել է տաքսի ծառայության վարորդ ոմն Գագիկ: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գագիկը 1974 թ. ծնված Գագիկ Օ.-ն է, որը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր