Վարդենիսի տուն-ինտերնատում կադրային «ջա՞րդ» է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տուն-ինտերնատի նորանշանակ տնօրեն Արտակ Հարությունյանը տուն- ինտերնատում կադրային ջարդ է սկսել։
Ըստ թերթի` վերջինս անխտիր աշխատանքից հեռացնում է նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին:
«Հիշեցնենք, որ տուն-ինտերնատի տնօրենի պաշտոնի համար «մեծ ջանք էր թափում» երիտհանրապետականների փուչիկասեր առաջնորդ Կարեն Ավագյանը` փորձելով իր հարազատ հորեղբորորդուն` ինտերնատի նախկին գանձապահ Արմեն Ավագյանին, կարգել այդ պաշտոնում: Սակայն նրա ջանքերն ապարդյուն անցան»:
Եվ ահա տուն-ինտերնատում ստեղծված իրավիճակի հետ կապված թերթը զրուցել է Արտակ Հարությունյանի հետ:
-Ինչո՞ւ եք կադրային ջարդ սկսել տուն-ինտերնատում:
-Ինձ մոտ կրճատում չունեմ և, առհասարակ, նման խնդիր չկա:
-Ասում են, որ նախկին տնօրեն Նվեր Հովհաննիսյանի կադրերին եք հատկապես հեռացնում:
-Բացարձակապես նման խնդիր չկա: Նվեր Հովհաննիսյանի որդին ինձ մոտ է աշխատում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: