211652_close_icon
views-count85057 դիտում article-date 20:24 20-08-2015

Վրաստանում ավտովթարից 4 հայ է զոհվել. 5 տուժածներից մեկը նույնպես հայ է. ԼՐԱՑՎԱԾ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով` այսօր` օգոստոսի 20-ին Վրաստանի Բաշի գյուղում (Իմերեթիի շրջան) 2 մեքենաների բախումից 4 մարդ է զոհվել, որոնցից 3-ը Հայաստանի քաղաքացիներ են: Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի` ավտովթարի հետևանքով կան նաև 5 տուժածներ, որոնցից մեկը նույնպես Հայաստանի քաղաքացի է: Վիրավորներին տեղափոխել են Քութաիսիի հիվանդանոց: Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ` Վրաստանի քր. օր.-ի 276 հոդվածի 7-րդ մասի հատկանիշներով: *** 21:35 Գ Շամշյանի տեղեկություններով` բախված մեքենաներն են Ford մակնիշի և Opel մակնիշի 34 ND 729 համարանիշի ավտոմեքենաները: Այս պահին ճշտվում է Ford մակնիշի ավտոմեքենայի համարանիշները, ինչպես նաև վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը: [color=#EF2929]Գ. Շամշյանի տեղեկություններով` Opel-ը հաշվառված է Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի 31 շենքի բնակիչ, 30-ամյա Հովհաննես Արշավիրի Հարությունյանի անվամբ: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների` մահացածներն են` 16-ամյա Հեղինե Բաղդասարյանը, 40-ամյա Լիլիթ Ներսիսյանը, 57-ամյա Մարգարիտա Ներսիսյանը և 57-ամյա Արշավիր Հարությունյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 54-ամյա Ռուզաննա Հարությունյանը և Մարգարիտա Մարգարյանը, ում տարիքը ճշտվում է: Բժիշկների գնահատմամբ` նրանք գտնվում են ծանր կայուն վիճակում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վրաստանում հանգստացողները պատրաստվում էին վերադառնալ Հայաստան, սակայն նրանք հանդիպել են իրենց հարևաններից մեկին՝ Արշավիրին, ով մասնավոր տաքսու վարորդ է: Նա հայտնել է, որ կարող է նրանց իր մեքենայով տեղափոխել Հայաստան: Վերջիններս էլ նախապես գնված տոմսերը վերադարձրել են: Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութունը Վրաստանի իրենց գործընկերների հետ փորձում են պարզել դեպքի հանգամանքները:[/color]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր