2912 դիտում
12:00 14-08-2014
«6 օր՝ Սևանի շուրջ». Երիտասարդները՝ սահմանամերձ Վահան գյուղի զինվորի կողքին
Oգոստոսի 8-13-ն անցկացվեց «6 օր Սևանի շուրջ» ծրագիրը»: Այն իրականացրել է «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ն՝ ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Այս մասին է հայտնում Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Ծրագրի նպատակն էր տեղական բնական և մշակութային ժառանգության գնահատումը, կայուն տուրիզմը տեղական և ազգային մշակույթի մաս դարձնելը, մարզաբնակ երիտասարդության էկոլոգիական կրթության բարձրացումը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը։
Ծրագիրը մեկնարկվել է Գավառի Սուրբ Կարապետ եկեղեցուց, որտեղ մասնակիցները օրhնություն ստացան Գեղարքունյաց թեմի առաջնորդ Տ. Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանից: Այնուհետև իրենց հետաքրքրող հարցերը երիտասարդները հղեցին եպիսկոպոսին: Մասնակիցները այցելել են նաև Նորատուսի խաչքարեր:
«6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելել են նաև սահմանամերձ Վահան գյուղ, այցելել են N զորամաս, մեկ օր անցկացրել են զինվորի հետ, ծանոթացել զինվորական առօրյային, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային:
«Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Վահան Դավթյանը սահմանամերձ գյուղ այցելությունը հատկապես կարևորեց հայ-ադրբեջանական լարված իրադրության պայմաններում ու հավելել. «6 օր Սևանի շուրջ» ծրագրի շրջանակներում գյուղապետ Գուրգեն Բալյանի հետ մասնակիցները ծաղկեպսակ են դրել Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հուշահամալիրում, հանդիպել են գյուղի բնակչությանը և երիտասարդությանը: Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտության դեպքում միանալ հայրենիքի պաշտպանությանը»:
Ծրագրի ընթացքում իրականացվել են նաև «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով սեմինար-քննարկումներ, ինչից հետո մասնակիցները բավարար պատկերացում են կազմել Սևանա լճի խնդիրների վերաբերյալ: Այնուհետև որոշել են Սևանա լճի հիմնախնդիրների լուծման նպատակով հանգանակություն կատարել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին:
Տպավորիչ էր նաև Կալավան գյուղի այցելությունը, որտեղ «Թայմ Լենդ» գիտաուսումնական հիմնադրամի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է քարե դարի մշակույթը, կրակի ստացման եղանակները: Կալավան գյուղում մասնակիցները սովորել են նաև նետ ու աղեղի օգտագործման ձևերը, և իրականացվել է խաղ-մրցույթ, որից հետո շուրջ 20 կմ անտառում կազմակերպվեց արշավ:
Ծրագրի ընթացքում իրականացվել են նաև արշավներ Գեղարքունիքի մարզի տարբեր պատմամշակութային վայրեր, այցելություն Սևան ազգային պարկի բնագիտական թանգարան, Գավառ քաղաքի պատկերասրահ:
Նմանատիպ նյութեր
1752 դիտում
21:04 11-02-2014
Մեկ օր զինվորի հետ ու զինվորի կողքին. ազատամարտիկները նորից դիրքերում են. տեսանյութ
Այս բաժնից
733 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
841 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
592 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին