Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը զրկվեց առաջին տեղ գրավելու հնարավորություններից
Նորվեգիայի Տրոմյսո քաղաքում ընթացող շախմատի համաշախարհային օլիմպիադայում այսօր ավարտվեց 10-րդ խաղային օրը: Տղամարդկանց ազգային հավաքականը անսպասելիորեն ոչ-ոքի խաղաց Վիետնամի հավաքականի հետ և զրկվեց առաջին տեղ գրավելու հնարավորություններից:
[b]Վիետնամ - Հայաստան 2:2[/b]
Լե - Արոնյան ½ - ½
Նգուեն Ն. - Սարգսյան Գ. ½ - ½
Նգուեն Դ. - Մովսիսյան 1 - 0
Նգուեն Հ. - Հակոբյան 0 - 1