1577 դիտում
17:15 12-08-2014
Երիտասարդական ակումբների դաշնության նախագահը շնորհավորել է Երիտասարդներին միջազգային օրվա առթիվ
Հայաստանի ամենամեծ երիտասարդական հասարակական կազմակերպությունը` Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA)` ի դեմս նախագահ Ատոմ Մխիթարյանի, շնորհավորում է երիտասարդներին միջազգային օրվա առթիվ:
«Հայրենիքի ու Սփյուռքի սիրելի՛ երիտասարդներ,
Շնորհավորում եմ ու ցանկանում հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում՝ ի շահ մեր ժողովրդի, չէ որ մեր առաջընթացի գրավականը երիտասարդությունն է՝ կրթված, խելացի, նախաձեռնող ու վճռական։ Երիտասարդական ակումբների դաշնությունն իր բազմաթիվ ու բազմապիսի ծրագրերով մշտապես աջակցելու է երիտասարդությանը՝ նրան զարգացման հնարավորություններ ընձեռելով ու ներուժն ուղղորդելով մեր ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանը», -ասված է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանի շնորհավորական ուղերձում:
1999 թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ օգոստոսի 12-ը հռչակվեց Երիտասարդության միջազգային օր։ Այն ընդունվել է 1998 թ. օգոստոսի 12-ին Լիսաբոնում անցկացված երիտասարդության հարցերով նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկությամբ։ Տոնը հռչակվել է երիտասարդությանն ուղղված գործողությունների համաշխարհային ծրագրի մասին երիտասարդության իրազեկության բարձրացմանը նպաստելու նպատակով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
829 դիտում
20:40 31-12-2024
Առողջապահության նախարարության թեժ գիծն աշխատելու է նաև տոնական օրերին