22633 դիտում
19:22 11-08-2014
Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակն ավելի լայն թափ է ստացել․ ԼՐԱՑՎԱԾ
Թեև Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունից Հայաստանի ԱԳՆ-ին հայտնել են, որ Վերին Լարսի անցակետը բնականոն կերպով արդեն գործում է, բաjց այնտեղից կուտակումների մեջ հայտնված քաղաքացիները մեզ հետ կապ հաստատեցին եւ նշեցին, որ կուտակումները ավելի մեծ թափ են ստացել: [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը հայտնում է, որ լուսադեմից այնտեղ են եւ. որեւէ դրական տեղաշարժ չկա:
Մինչեւ այդ Հայաստանի ԱԳՆ-ն, արձագանքելով հրապարակմանը, հայտնել էր, որ Վերին Լարսի անցակետում կուտակումներ են առաջացել մարդկանց` սովորականից ավելի մեծ հոսքի արդյունքում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 7 ժամից ավելի ռուս-վրացական սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետում արտակարգ իրավիճակ է տիրում:
Ինչպես փոխանցել էր [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակիցը, մեքենաների՝ 10 կիլոմետրից ավելի ձգվող հերթ է գոյացել: Կանայք եւ երեխաները չեն դիմանում շոգին եւ սպասողական վիճակին: Պարբերաբար ուշաթափություններ են գրանցվում: Սակայն անցակետից չեն փոխանցել, թե ինչն է պատճառը, որ մարդկանց պահում են նման սպասողական վիճակում: Սպասողական վիճակում հայտնված հայերը[b] [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի միջոցով Հայաստանի արտգործնախարարությանը խնդրել էին կապ հաստատել անցակետի անձնակազմի հետ եւ ստեղծված իրավիճակի հետ կապված փորձեն լուծումներ գտնել:
20:00
[color=#EF2929] [b]SHAMSHYAN.com[/b][/color]-ի թղակիցը հայտնում է, որ քիչ առաջ նոր թույլ են տվել սահմանը անցնել։
Նմանատիպ նյութեր
5829 դիտում
16:00 11-08-2014
Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքը` Վերին Լարսի անցակետում ստեղծված արտակարգ իրավիճակի մասին
Այս բաժնից
1117 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1213 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1420 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ