211652_close_icon
views-count2885 դիտում article-date 11:08 10-08-2014

Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում` 9.5 հա բուսածածկ տարածք է այրվել

Օգոստոսի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես, Երևանի Աբովյան փողոցի թիվ 66ա շենքի մոտակայքում այրվել է 600 քմ խոտածածկ տարածք, Մարզահամերգային համալիրի մոտակայքում` 1000 քմ, Իսակովի պողոտայում` Մուլտի Լեոն ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանի մոտակայքում` 600 քմ, Կոտայքի մարզի Նոր-Հաճն քաղաքի Հարավարևելյան թաղամասի 11-րդ փողոցի թիվ 20 տան մոտակայքում` 1300 քմ, Բալահովիտ գյուղի գերեզմանատանը` 2500 քմ բուսածածկ տարածք և 2 դեկորատիվ ծառ, Բուսաբանական այգում` 6000 քմ, Նուռնուս գյուղի մոտակա սարալանջին` 1500 քմ, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 10 տան մոտակայքում` 200 քմ խոտածածկ տարածք, Վերիշեն գյուղում` 3000 քմ, Կարմրաքար գյուղի մոտակայքում` 1500 քմ, Վայոց ձորի մարզի Արենի գյուղի Նորավանք եկեղեցական համալիրի տարածքում` 9.5 հա բուսածածկ տարածք, 8 եղևնի՝ մասամբ, Նորավանքի վանական համալիրի մոտակայքում` 1,5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր