100-ից ավելի կամավորներ երկրի պաշտպանության համար մեկնել են սահման
Քաշաթաղի վարչակազմի շենքն այսօր առավոտից սովորականից մարդաշատ է եղել, քանի որ ավելի քան հարյուր բերձորցիները եկել են կամավորական հիմունքներով մեկնելու ճակատային գիծ, այս մասին տեղեկացնում է karabakh-life.am-ը։
Նրանք ամբողջ գիշեր սպասել են այգաբացին, որ հավաքվեն ու մեկնեն սահման: Առաջին հարյուրյակն՝ գլխավորությամբ Քաշաթաղի շրջանային վարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի, արդեն մեկնել է:
Մեկնելուց առաջ կամավորները ստացել են զինվորական հագուստ, սնունդ: «Պատրաստ ենք ոչ միայն մարտական հերթապահության, այլ նաև ակտիվ ռազմական գործողությունների: Մենք վախենալու ոչինչ չունենք: Թշնամին թող վախենա, որովհետև գիտի, թե գործը ում հետ է»,- կայքին ասել են կամավորները: