211652_close_icon
views-count1227 դիտում article-date 17:52 29-04-2014

Ծաղկաձորում անցկացվել է «Ավելի շատ կամավորներ» միջազգային երիտասարդական դասընթացը

Ապրիլի 19-ից 27-ը Համագործակցության և զարգացման ակադեմիա ՀԿ-ի կողմից Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոնի հետ համագործակցությամբ Ծաղկաձորում անցկացվեց միջազգային երիտասարդական դասընթաց՝ «Ավելի շատ կամավորներ» խորագրով: Միջազգային դասընթացին մասնակցում էր 24 մասնակից՝ ԵՄ և հարևան երկրներից՝ Հայաստան, Վրաստան, Մոլդովա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Բուլղարիա, Ուկրաինա, Ռումինիա և Պորտուգալիա: «Ավելի շատ կամավորներ» դասընթացը (անգլերեն «MORE» բառը «Կամավորներին հասնելու և հզորացնելու հնարավորությունների բազմապատկում» արտահայտության հապավումն է) նպատակ ունի հասնելու և հզորացնելու այն կազմակերպություններին, որոնք աշխատում են երիտասարդների հետ՝ բարելավելու կամավորության որակը՝ կամավորների անձնական և մասնագիտական զարգացումը ավելի բարձր աստիճանի հասցնելով: 7-օրյա դասընթացի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեին ուսումնասիրելու երիտասարդների համար կամավորության հնարավորությունների զարգացման և տարածման առանցքային սկզբունքները, համալրման և ընտրության լավագույն փորձը և մի շարք արդյունավետ և օգտակար մեթոդներ՝ երիտասարդներին աջակցելու և ճիշտ ղեկավարելու համար: Ծրագրի ընթացքում լայնորեն կիրառվել են ոչ ֆորմալ կրթության տարատեսակ գործիքներ, ինչպես օրինակ՝ սեմինարներ, բանավեճեր, վարժություններ, հետադարձ կապի և գնահատման հանդիպումներ, մշակութային երեկոներ և այլն: Ծրագրային օրերի ընթացքում «Դեպի Հայք» հիմնադրամից, Հայկական կամավորական կորպուսից, Հայաստանյան երիտասարդական բանկից և ԱՄՆ Կամավորական կորպուսից հրավիրված կամավորները իրենց փորփով կիսվեցին մասնակիցների հետ՝ ներկայացնելով նաև իրենց առօրյան, մնալու բարդություններն ու այլ մարտահրավերներ, ինչպես նաև կամավորության օգտավետությունն ու արժեքը: Մասնակիցներն իրենք էլ ներդրում ունեցան կրթական գործընթացին՝ ներկայացնելով իրավիճակը իրենց հասարակություններում, կիսվելով նաև իրենց ներկայացրած կազմակերպությունների լավագույն փորձով: Դասընթացի ընթացքում մասնակիցները այցելեցին «Սևանի երիտասարդական կազմակերպություն» ՀԿ, ինչպես նաև հնարավորություն ունեցան այցելել Երևան՝ բացահայտելու հյուրընկալող երկրի՝ Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ազգային առանձնահատկությունները: Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի ֆինանսավորմամբ, «Զարգացման և համագործակցության ակադեմիա» հասարակական կազմակերպության հյուրընկալմամբ և «Դիլիջանի երիտասարտության համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր