211652_close_icon
views-count1261 դիտում article-date 15:22 02-08-2014

Օգոստոսի 3-ին կդադարեցվի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի ջրամատակարարումը

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի հետ կապված` ս. թ օգոստոսի 3-ին ժամը 07.00-23.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նմանատիպ նյութեր