Պաշտոնական. Գիլյերմո Օչոան` «Մալագա»-ի ֆուտբոլիստ. ֆոտո
Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմե Օչոան իր կարիերան կշարունակի «Մալագա»-ի կազմում: Այդ մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա դարպասապահի հետ կնքված պայմանագիրը նախատեսված կլինի երեք տարով:
Նախորդ երեք մրցաշրջանները մեքսիկացի խաղացողը անցկացրել է «Այաչչո»-ում, որտեղից հեռացել է ազատ գործակալի կարգավիճակով: Ավարտված աշխարհի առաջնությունում Օչոան Մեքսիկայի հավաքականի կազմում անցկացրած 4 խաղում բաց թողեց 3 գոլ և իր թիմի հետ հասավ մինչև 1/8 եզրափակիչ:
[img]http://img.championat.com/i/news/57/38/1406905738_b_ochoa-stal-futbolistom-malagi.jpg[/img]