Տխմարի բերանը փակելը անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի` պարզապես դաժանություն է. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ և վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արձակուրդի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրածս`
1. հանդիպել եմ հսկայական գիտելիքների տեր, սակայն սեփական միտք չունեցող մարդկանց: Առիթ եմ ունեցել շփվել նաև նրանց հետ, ովքեր չափազանց կարևորում են սեփական անձը /տխմարության դեմ օրենքներ չկան, սակայն եթե տխմարի բերանը փակելը` անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի` պարզապես դաժանություն է/: Ուշագրավ մի օրինաչափություն-երբ ասելիք չկա, միշտ վատն են խոսում` մոռանալով, որ մարմինը բուժելու համար նախ պետք է բուժել հոգին..
Հետևություն-ամենասրտաբաց ընկերը` մենությունն է..)
2. Գեղարքունիքի և Տավուշի տարածքները չափչփելով` հասկանում ես, որ բնության մեջ ոչ մի անմիտ բան չկա, ընդհակառակը` բնությունն ամենաստեղծագործ վարպետն է: Ափսոս միայն, որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար: Թերևս դաժանիկները վերջին ծառը կտրելուց և գետը թունավորելուց հետո հասկանան, որ փողը հնարավոր չէ ուտել…
Հետևություն-ով չի սիրում բնությունը, նա քաղաքացի չէ..
P.S.Ճիշտ հետևությունների դեպքում հարուստ անտառածածք տարածքներում մի լավ կուրախանաս հոգով հարուստների հետ..))»: