1798 դիտում
18:12 08-02-2014
Ազերիները ոսկու համար վճարելու են 510,000 դոլար. մի խոսքով՝ շան բերանը լեզու ենք դնում. Վահե Ղազարյան
«Սուր անկյուն» հաղորդաշարի հեղինակ-վարող Վահե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Օլիմպիական խաղերում «ոսկին» հայ մարզիկները կխրախուսվեն 30 000, արծաթը` 20 000, իսկ բրոնզը` 10 000 դոլարով: Հարց-արդյո՞ք հնարավոր չէր ավելի բարձր մրցանակային գումար սահմանել, առավել ևս, ինչպես նշում են մասնագետները, ներկայացված 4 մարզիկներից գոնե մեկը մոտ չի լինելու անգամ բրոնզին:
Իհարկե, համեստությունը լավ բան է, բա PR՞-ը: Չէ որ դրսում այս թվերի վրա լուրջ ուշադրություն են դարձնում և պատկերացում կազմում այս կամ այն երկրի մասին: Ազերիները ոսկու համար վճարելու են 510 000 դոլար: Մանիպուլյատիվ այս հնարքով նաև փորձում են տպավորություն գործել աշխարհի ենթագիտակցության վրա, թե տեսեք-տեսեք մեր տնտեսությունների տարբերությունը... ու թե պատերազմ չենք սկսում միայն նրա համար, որ մեծահոգի ենք: Մի խոսքով, շան բերանը լեզու ենք դնում»:
Նմանատիպ նյութեր
5899 դիտում
13:19 29-07-2014
Տխմարի բերանը փակելը անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի` պարզապես դաժանություն է. Վահե Ղազարյան
3464 դիտում
17:46 13-07-2020
Մենք շան բերանը տալու հայրենիք չունենք. Բագրատ Սրբազան
Այս բաժնից
574 դիտում
16:23 05-02-2025
ՀՀ գլխավոր դատախազն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ աշխատանք իրականացնելու շարունակականությունը
595 դիտում
16:06 05-02-2025
Սրբուհի Գալյանն Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել է ազատազրկվածներին առնչվող առողջապահական հրատապ խնդիրները