1381 դիտում
22:47 01-05-2023
Դատարանը Տիգրան Ավինյանի կնոջը պարտավորեցրել է ներողություն խնդրել բժիշկ Գևորգ Գրիգորյանից․ Փաստինֆո
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի կինը՝ Մարիամ Պահլավունին, ներողություն է խնդրել բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանից՝ ոչ կոռեկտ «բառամթերքի» համար։ «Փաստինֆո»-ն գրում է, որ ներողություն խնդրելուն Պահլավունուն պարտադրել է դատարանը՝ արձանագրելով, որ նա վիրավորել է Գրիգորյանին։
Դեռևս 2020թ մարտին ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ հայտնելով, որ որ եթե Ավինյանը համապատասխան քայլեր չանի կնոջ ասածի համար, ապա հարցը կլուծվի իրավական ճանապարհով։
«Հարգելի՛ պարոն Ավինյան, դուք չեք կարողացել զսպել ձեր կնոջ ճառերը, և արդյունքում ձեր կինը հանդես է եկել ոչ հարիր բառամթերքով սոցիալական ցանցում` հասցեագրված օտար տղամարդու, ինչը լայն տարածում է ստացել լրատվական դաշտում: Ակնկալում եմ ձեր կողմից տղամարդուն վայել կեցվածք, պատասխանատվություն` սեփական կնոջ բառամթերքի համար»,-գրել էր Գրիգորյանը, սակայն, արձագանք չստանալով, ապրիլի 4-ին դիմել էր դատարան՝ պահանջելով դատական կարգով պարտավորեցնել Պահլավունուն՝ ներողություն խնդրել, հերքել հրապարակայնորեն արտահայտված պատիվը և արժանապատվությունը վիրավորող արտահայտությունները, ինչպես նաև 1 մլն դրամ բռնագանձել` որպես փոխհատուցում։
Խնդրո առարկա հայտարարությունը, որը հայցվորի դիտարկմամբ՝ վիրավորանք էր պարունակում, եղել է. «Առանց դրա էլ բոլորը շատ լավ գիտեն ում շունն ես» արտահայտությունը։
Գործի քննության ընթացքում առաջին ատյանի դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառել՝ հայցապահանջի՝ 1 մլն դրամի չափով արգելանք դնելով Պահլավունու գույքի նկատմամբ։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ, 2022թ. հոկտեմբերի 11-ին մերժել էր հայցադիմումը՝ վճռելով հօգուտ Պհլավունու բռնագանձել 200.000 դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Հայցվոր կողմը բողոքարկել է վճռը՝ պահանջելով բեկանել այն և բավարարել հայցն ընդդեմ Պահլավունու։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Հարություն Ենոքյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Նարեկ Գաբրիելյանի, Կարեն Համբարձումյանի, մասնակի բավարարել է բողոքը՝ բեկանելով Սիմիզար Հովսեփյանի վճիռը։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
1072 դիտում
20:56 15-02-2023
Դատարանը պարտավորեցրել է Արման Բաբաջանյանին՝ ներողություն խնդրել ՀՅԴ-ից
Այս բաժնից
883 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21010 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1156 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու