ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է «ուղեղը թափած» տաքսիստից հրաշքով փրկվում հետիոտնը
[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, տաքսի ծառայության ավտոմեքենան դուրս գալիս ճանապարհի երթևեկելի գոտուց, անցնում կարմիր լույսի տակով, որի ժամանակ հետիոտնը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար նախատեսված հատվածով, հրաշքով խույս է տալիս «անողնաշար», «ուղեղը թափած» տաքսիստից:
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ՃՈ-ն հայտնաբերել է «հերոս» տաքսիստին, ում ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պարզվել է, որ 6 ամսվա ընթացքում նշված տաքսու վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է 280 անգամ: Նա նույնիսկ ՃՈ տեսուչի կողմից ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ժամանակին և տևական ժամանակով զրկվել մեքենա վարելու իրավունքից: