Վրաստանի ՆԳՆ-ն գտնում է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը միջէթնիկակակն բնույթ չի կրել
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունում կարծում են, որ հուլիսի 20-ին Թբիլիսիի Հավլաբարի շրջանում գտնվող հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա իրականացված հարձակումը միջէթնիկական բնույթ չի կրել:
«Միջադեպը միջէթնիկական բնույթ չէր կրում: Դիմակայությունը տեղի է ունեցել փողոցում՝ ավտոմեքենայի կայանման պատճառով: Հետաքննություն է անցկացվում քրեական օրենսգրքի 125 հոդվածով (ծեծի ենթարկելը)»,-հայտնել են նախարարությունից:
Հիշեցնենք, որ 50 հոգանոց խումբը հարձակումն իրականացրել է նախօրեին: Ծեծի են ենթարկվել եկեղեցում գտնվող հավատացյալներիը և թեմական դասի ներկայացուցիչները, իսկ այսօր Հայ Առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը դեպքի առնչությամբ [url=https://shamshyan.com/hy/article/21366/]հայտարարություն [/url]է տարածել, որում դատապարտել է տեղի ունեցածը: