Տան բակում և պատշգամբին հայտնված օձերը տեղափոխվեցին անվտանգ վայր
                        Հուլիսի 22-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արագածի փողոցի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի պատշգամբին օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ:
***
Հուլիսի 22-ին, ժամը 09.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի 3-րդ փողոցի թիվ 6 տան բակում օձ է նկատվել, որին որսալու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած  հրշեջ-փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

