211652_close_icon

Երևանյան բնակելի շենքերի բակերում հայտնաբերված օձերը տեղափոխվել են անվտանգ վայր

views-count2698 դիտում article-date 13:11 28-09-2018
Սեպտեմբերի 27-ին, ժամը 22:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 16 շենքի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան 16 փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր