Թուրքիան երկերեսանի քաղաքականություն է վարում. Դեմիրթաշ
«Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) կողմից Թուրքիայի նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշը նախընտրական քարոզարշավ է անցկացնում Եվրոպայում: Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի հրապարակում հանրահավաք անցկացրած Դեմիրթաշն անդրադարձել է մի շարք խնդիրների, փոխանցում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1888]Ermenihaber.am[/url]-ը:
Դեմիթաշը դատապարտել է Պաղեստինի դեմ ուղղված Իսրայելի ռազմական գործողությունները և նշել, որ Թուրքիան այդ հարցում երկերեսանություն է դրսևորում: Մի կողմից հայտարարում է, թե ցավում է Գազայի համար, մյուս կողմից Իսրայելի հետ զենք-զինամթերքի գործարքներ է անում:
«Թուրքիայի կառավարությունն Իսրայելի վրա բղավելու փոխարեն թող չեղյալ հայտարարի այդ պետության հետ եղած ռազմա-առևտրային պայմանագրերն ու զորավարժությունների մասին համաձայնագրերը»,- ըստ «Թայմ թուրք» լրատվական կայքի` նկատել է Դեմիրթաշը:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1888]այստեղ[/url]: