Տաջիկստանում արգելափակել են «Одноклассники» սոցցանցը
Տաջիկստանի իշխանությունները սահմանափակումներ են մտցրել «Одноклассники» սոցիալական ցանցի հասանելիության մեջ, այն է՝ -ի որոշ օգտատերեր այսօր առավոտվանից այլևս չեն կարող մուտք գործել սոցցանց:
Մասնավորապես «Одноклассники»-ն արգելափակված կլինի այնպիսի խոշորագույն ընկերությունների հաճախորդների համար, ինչպիսիք են՝ «Սատուրն Օնլայն»-ը, «Բաբելոն-Տ»-ը, «Մեգաֆոն Տաջիկստան»-ը, «Տելեկոմ Տեքնոլոգի»-ն, «Tcell»-ը և այլն:
Սա առաջին դեպքը չէ, երբ Տաջիկստանում արգելափակվում է որևէ սոցիալական ցանց: Նախորդ տարի այդ երկրում արգելափակեցին Facebook-ի հասանելիությունը՝ «Տաջիկստանի իշխանություններին փնովելու համար»: