2023 դիտում
08:42 19-07-2014
ՕԵԿ հանրահավաքը կարելի է տապալված համարել․ 168 Ժամ
«168 Ժամ» թերթը գրում է․ «Երեկ հրավիրված ՕԵԿ հանրահավաքը, ըստ էության, կարելի է համարել տապալված: Այն ցույց տվեց, որ Արթուր Բաղդասարյանը և նրա կողմից ղեկավարվող կուսակցությունը չունեն հանրային վստահություն, և միայն էլեկտրաէներգիայի սակագնի դեմ պայքարը բավարար չէ նման վստահություն ստանալու համար: ՕԵԿ նախագահը որևէ քննադատական խոսք չի ասել նախագահ Սերժ Սարգսյանի հասցեին: Ավելին հանրահավաքի հարթակից հայտարարել է, որ Ս. Սարգսյանն իր մտերիմն է, ով իրեն առաջարկում էր կոալիցիայից դուրս գալու պարագայում անգամ շարունակել մնալ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում, բայց ինքը դրսևորելով սկզբունքայնություն հրաժարվել է:
Արթուր Բաղդասարյանը փորձում էր իրեն ներկայացնել որպես մի քաղաքական գործիչ, ով պատրաստվում է իշխանության համար պայքարել 2018թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանն այլևս չի առաջադրվի նախագահի թեկնածու: Հասարակությունը փոփոխությունների է ձգտում հենց հիմա, և այն քաղաքական գործիչը, ով առաջարկում է սպասել ևս երեքուկես տարի, ակնհայտորեն չի կարող ակնկալել, որ կարող է ունենալ այդ հասարակության աջակցությունը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3584 դիտում
10:24 28-05-2015
Երկվա երթը կարելի է համարել Հայաստանում սկսվող կարևոր գործընթացի մեկնարկը. 168 Ժամ
3576 դիտում
18:51 27-02-2021
«Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը ավարտվեց. հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 1-ին
Այս բաժնից
1081 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»