Կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ եկեղեցական ծառայությունից հրաժարվելու իր դիմումի համաձայն կարգալույծ է հռչակվել Տ. Հակոբ աբեղա Գրիգորյանը:
Կարգալույծ հռչակված հոգևորականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքը և կկոչվի ավազանի անունով` Արման Գրիգորյան: