211652_close_icon
views-count1436 դիտում article-date 15:14 01-05-2014

Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը և Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը կարգալույծ են հռչակվել

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Տ. Մխիթար աբեղա Գուտուզյանը (Արգենտինայի հայոց թեմ) եկեղեցականի հնազանդության ուխտը դրժելու համար: Կարգալույծ հռչակվածը կդասվի աշխարհականների շարքը` Սարգիս Գուտուզյան ավազանի անունով: Մեկ այլ տնօրինությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի թեմական խորհրդի խնդրանքին ընդառաջ կարգալույծ է հռչակվել Տ. Մարտիրոս քահանա Բերբերյանը եկեղեցականին անհարիր ընթացքի համար և դասվել աշխարհականների շարքը` Մարտիրոս Բերբերյան ավազանի անունով: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոն

Նմանատիպ նյութեր