Ուկրաինան հաստատել է Boeing 777֊ի «սև արկղերի» հայտնաբերումը
Ուկրաինայի Դոնեցկի մարզում երեկ կործանված Boeing 777 ինքաթիռի «սև արկղերը» հայտնաբերվել են։ Այս մասին հայտնում է ՈւՆԻԱՆ»֊ը՝ հղում անելով Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը։
«Մեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության ջանքերի շնորհիվ հայտանբելվել է 2 սև արկղ։ Սակայն այս պահին ես տվյալներ չունեմ, թե որտեղ են գտնվում այդ արկղերը»,֊ ասել է Դոնեցկի մարզային վարչության նահագահ Կոնստանտին Բատոզիկը։
Հիշեցնենք, որ մալազիական Boeing 777֊ը կործանվել է հուլիսի 17֊ին, ինչի հետևանքով զոհվել է 298 մարդ։