211652_close_icon
views-count23172 դիտում article-date 10:58 06-07-2014

21-ամյա ուսանողը Երևանում Mercedes-ով բախվել է Սախարովի արձանի բետոնե պատվանդանին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հուլիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 37 VS 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը՝ Երևանի բնակիչ 21-ամյա Կարեն Ասլանյանը բախվել է Սախարովի հրապարակում Սախարովի արձանի բետոնե պատվանդանին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենայում հայտնաբերվել է Կ. Ասլանյանի վարորդական իրավունքի վկայականը, Արամ Ասլանյանի անվամբ ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը և ուսանողական տոմս, որով պարզվում է, որ Կ. Ասլանյանը սովորում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետում: Ոստիկանությունը պարզում է վիրավոր ուղևորի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր