Երկրաշարժ՝ Իրանում
Այսօր առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Ֆարս նահանգի Դարաբ քաղաքի մոտ: Թեհրանի համալսարանի երկրաբանական ինստիտուտի սեյսմիկ ծառայության փոխանցմամբ՝ երկրաշարժը գրանցվել է Իրանի ժամանակով ժամը 07:41-ին: սոտերգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է Ռիխտերի սանդղակով 4,9 մագնիտուդ:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Ավելի վաղ՝ հունիսի 21-ին Իրանի Ֆարս նահանգում տեղի ունեցած ևս 1 երկրաշարժի բնակելի տներ էին վնասվել, որոշները՝ ամբողջովին փլուզվել: