211652_close_icon
views-count3522 դիտում article-date 02:02 05-07-2014

ԱԱ-2014. կիսաեզրափակիչում` Բրազիլիա – Գերմանիա. տեսանյութ

2014 թվականի աշխարհի առաջնության առաջին կիսաեզրափակիչ զույգը կազմեցին Բրազիլիայի և Գերմանիայի հավաքականները: 1/4 եզրափակիչ փուլում առաջնության կազմակերպիչ երկրի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոլումբիայի ընտրանուն: Հատկանշական է, որ բրազիլացիների կազմում աչքի ընկան թիմի երկոու կենտրոնական պաշտպանները` Տիագու Սլիվան և Դավիդ Լուիզը: Արդեն 7-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Տիագո Սիլվան առաջ մղեց իր թիմին, իսկ 69-րդ րոպեին Դավիդ Լուիզը տուգանային հարվածով ապշեցուցիչ գոլի հեղինակ դարձավ: 80-րդ րոպեին կոլումբիացիները կարողացան կրճատել հաշվի տարբերությունը: 11 մետրաոցից դիպուկ հարվածով աչքի ընկավ առաջնության լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսը, ով ընթացիկ մրցաշարում հեղինակեց իր 6-րդ գոլը: Խաղի մնացած ժամանակահատվածում Կոլումբիան մեծ ուժերով առաջ նետվեց և բազամթիվ գոլային պահեր ստեղծեց բրազիլացիների դարպասի մոտ: Այդուհանդերձ Պեկերմանի սաները չկարողացան փրկվել պարտությունից: Խաղավերջում Բրազիլիայի հավաքականի հարձակման գծի առաջատար Նեյմարը վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը: Հավելենք, որ Բրազիլիան և Գերմանիան վերջին պաշտոնական խաղը միմյանց միջև անցկացրել են 2002 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչում, երբ բրազիլացիները Ռոնալդոյի դուբլի շնորհիվ նվաճեցին աշխարհի չեմպիոնի տիտղոսը: [b]Բրազիլիա – Կոլումբիա`2:1[/b] Գոլեր` Սիլվա 7. Լուիզ 69' – Խամես 80' (11մ)
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր