ԱԱ-2014. 1/4 եզրափակիչում` Բրազիլիա – Կոլումբիա. տեսանյութ
2014 թվականի աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչ փուլի առաջին զույգ կազմեցին Բրազիլիայի և Կոլումբիայի հավաքականները: Քիչ առաջ Կոլումբիայի ընտրանին 1/8 եզրափակիչ փուլի խաղում 2:0 հաշվով հաղթեց Ուրուգվայի հավաքականին: Խաղի հերոս դարձավ 22-ամյա Խամես Ռադրիգեսը, ով դարձավ դուբլի հեղինակ և մրցաշարում խփած 5 գոլով գլխավորեց լավագույն ռմբարկուների ցուցակը: Հավելենք, որ Բրազիլիան 1/8 եզրափակիչում [url=https://shamshyan.com/hy/article/19079/]հետխաղյա 11 մետրանոցներով[/url] հաղթահարել էր Չիլիի արգելքը:
1/4 եզրափակիչ փուլի Բրազիլիա – Կոլումբիա խաղը կկայանա հուլիսի 4-ին:
[b]Կոլումբիա – Ուրուգվայ`2:0[/b]
Գոլեր` Խամես Ռոդրիգես 28’, 50’