Նոր սկանդալ է հասունանում
                        Նոր սկանդալ է հասունանում Գերմանիայում: Երկրի Արտաքին գործերի նախարարությունը իր մոտ է կանչել ԱՄՆ-ի դեսպանին Գերմանիայի հատուկ ծառայության աշխատակցի կալանքի հարցով: Տեղեկացնենք, որ գործակալը մեղադրվում է ԱՄՆ-ի օգտին լրտեսության մեջ : Այս մասին հայտնում է Associated Press-ը : Գերմանիայի ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ դեսպանը հրավիրվել է ստեղծված իրավիճակը մեկնաբանելու նպատակով:  
Հաղորդվում է, որ  ձերբակալվածը երկու տարի աշխատել է Դաշնային հետախուզության ծառայությունում :
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

