211652_close_icon
views-count792 դիտում article-date 14:19 04-07-2014

ՀՀ գործադիր մարմիններում քաղպաշտպանության սեմինար-պարապմունքներ են անցկացվում

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման վարչության կողմից ՀՀ հանրապետական գործադիր մարմիններում, մշակված պլան-ժամանակացույցի համապատասխան, քաղաքացիական պաշտպանության խնդիրների միանշանակ ընկալման և իրագործման նպատակով իրականացվում են քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի սեմինար-պարապմունքներ, մեթոդական և գործնական օգնության ցուցաբերում: 2014 թ. հունիսի 24-26-ն աշխատանքներ են իրականացվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության, նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի և Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի հետ: Քննարկվել են ՔՊ միջոցառումների կառավարման և բնակչության տարհանման գործընթացները, վեր են հանվել առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նշվել է, որ դեռ շատ անելիքներ կան ինչպես նորմատիվաիրավական բազայի թարմացման, այնպես էլ դիդակտիկ և ուսուցողական այլ նյութերի մշակման ու հրապարակման ուղղությամբ: Հունիսի 27-ին «Նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը հրդեհի վտանգի առաջացման ժամանակ» թեմայով ուսումնավարժություն է անցկացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Ուսումնավարժության նպատակն էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կենտրոնական ապարատի աշխատակիցներին ուսուցանել արտակարգ իրավիճակներում և քաղաքացիական պաշտպանության ազդանշանների դեպքում գործելու վարքականոնները, ՔՊ կազմավորումների միջև փոխհամագործակցության կազմակերպման ձևերը: Հուլիսի 1-3-ն աշխատանքներ են տարվել նաև Առողջապահության նախարարությունում:

Նմանատիպ նյութեր