Իսրայելում արաբ դեռահաս է առևանգվել
Իսրայելում անհայտ անձինք վրեժ լուծելու համար պաղեստինցի դեռահասի են առևանգել։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշվում է, որ դեռահասը առևանգվել է այս գիշեր՝ Երուսաղեմի արևելյան հատվածում։ Ըստ ականատեսների վկայության՝ նրան մեքենայի մեջ են նստեցրել և տարել։ Իսրայելացի զինվորականները գտնում են, որ երիտասարդի սպանության պատճառը 3 իսրայելցի դեռահասների սպանության վրեժն է։
Հիշեցնենք, որ դեռահասները առևանգվել էին հունիսին՝ Հորդանան գետի Արևմտյան ափերի մոտ։