Աֆղանստանի մայրաքաղաքում պայթյունի հետևանքով 4 զինծառայող է զոհվել
                        Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում գրանցված ահաբեկչության հետևանքով զոհվել է ռազմաօդային ուժերի 4 զինծառայող։ Այս մասին փոխանցում է Reuters֊ը։
Համաձայն հաղորդած տվյալների՝ մահապարտ֊ահաբեկիչը պայթյուն իրականացրել է զինծառայողներ փոխադրող ավտոբուսի մոտակայքում։
Միջադեպը տեղի է ունեցել Քաբուլի համալսարանի մերձակայքում։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

