Կարմիր խաչի ավելի քան չորս հազար կամավորներ օգնություն են ցուցաբերում գրոհայինների հարձակումներից տուժած իրաքցիներին
Իրաքին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Կարմիր խաչի և կարմիր կիսամահիկի միջազգային ֆեդերացիան այսօր հայտարարություն է տարածել: Դրանում, մասնավորապես, նշված է, որ կազմակերպության ավելի քան չորս հազար կամավորներ այս պահին օգնություն են ցուցաբերում ՝ «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հարձակումներից տուժած իրաքցիներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները: Իսկ կամավորներից մի մեծ հատված ներգրավված է Իրաքի Քրդստանում: Հիշեցնենք, որ այստեղ էլ ռազմական գործողությունների հետևանքով մոտ 400 հազար մարդ է տեղափոխվել:
Կարմիր խաչի և կարմիր կիսամահիկի միջազգային ֆեդերացիան այս շրջաններում տուժած բնակիչներին օգնություն ցուցաբերելու համար այսօր դոնորներից 6,4 մլն շվեյցարական ֆրանկ (7,2 մլն ԱՄՆ դոլար) է խնդրել: Այդ գումարն, ըստ ֆեդերացիայի, կուղղվի Իրաքում Կարմիր խաչի ընկերությանը:
ИТАР-ТАСС-