Դոնեցկի երկաթգծում պայթյուններ են գրանցվել
Դոնեցկի երկաթգծի 2 հատվածներում այսօր առավոտյան անհայտ անձինք մի քանի պայթյուններ են իրականացրել։
Ինչպես հայտնում է «ՈւՆԻԱՆ»֊ը՝ հղում անելով Դոնեցկի երկաթգծի ՆԳՆ գլխավոր վարչությանը, պայթյունները գրանցվել են այսօր վաղ առավոտյան՝ Լուգանսկի Կոնդրաշևսկի֊Նովա և Կարմիր Լիմանի Բուկինո֊Սվյատագորսկ տարածքներում։
Ներկայումս այդ տարածքներով գնացքների երթևեկությունը դադարեցված է։