1101 դիտում
17:17 30-06-2014
Երևանում հայտնաբերվել է ապօրինի շինարարությունների և հողազավթումների իրավախախտման 14 դեպք
Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի է ունեցել հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ նախորդ շաբաթ շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման 10 դեպք է արձանագրվել: Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել է իրավախախտման 14 դեպք: Նախկինում արձանագրված 3 դեպքով արդեն իսկ կատարվել են քանդման աշխատանքներ: Քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է գործընթացի նկատմամբ խիստ հսկողությունը պահել մշտական ուշադրության կենտրոնում և բնակիչների հետ պարբերական հանդիպումների ժամանակ տեղեկացնել ապօրինի կառուցապատման կանխարգելման ուղղությամբ քաղաքապետարանի կողմից իրականացվող միջոցառումների, ինչպես նաև պարզեցված ընթացակարգով տրվող շինթույլտվությունների մասին՝ այդպիսով բացառելով ապօրինության հնարավոր դեպքերը:
«Հարցի հիմնական լուծման հասնելու նպատակով պետք է շարունակենք հետևողական աշխատանքը: Այն քաղաքացիներն ու կազմակերպությունները, որոնք կրկնակի կփորձեն ապօրինություն գործել՝ կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ ընդհուպ քրեական պատասխանատվության կենթարկվեն: Նման զարգացումներից խուսափելու համար հանդիպումներ ունեցեք բնակիչների հետ և իրազեկեք որոշ շինթույլտվությունների տրամադրման պարզեցված նոր ընթացակարգի, ինչպես նաև գործող այլ կարգերի մասին, որոնք էապես խնայում են մեր համաքաղաքացիների ժամանակը և առավել արդյունավետ են դարձնում գործընթացը: Եվ շատ կարևոր է, որ բացառվի այն մտայնությունը, թե միջնորդությամբ հնարավոր է արագացնել կամ կարգավորել նման դիմումների ընթացքը, առավել ևս որ այնքան է պարզեցված գործընթացը, որ քաղաքացին սահմանված ժամկետում կարող է ստանալ օրինական թույլտվություն, այլ ոչ թե ապօրինություն կատարել»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Անդրադառնալով քաղաքային աղբավայրերում հրդեհների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումներին՝ զեկուցվել է, որ հրդեհ բռնկված աղբավայր է տեղափոխվել շուրջ 200 մեքենա հող: Քաղաքապետը հանձնարարել է մեկ անգամ ևս խստորեն զգուշացնել աղբավայրերի վարձակալներին պարտավորությունների պատշաճ կատարման մասին:
Նմանատիպ նյութեր
2090 դիտում
16:45 27-02-2017
Երևանում շարունակվում է ապօրինի շինարարությունների և հողազավթումների դեպքերը կանխարգելման հսկողությունը
1026 դիտում
13:58 24-10-2014
Մայրաքաղաքում 6 օրում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթումների 18 դեպք
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
907 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»