985 դիտում
16:49 02-06-2014
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են
Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա աշխատանքը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, բացի այդ, նաև իրականացվել են նախկինում արձանագրված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ:
Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի բարեկարգման աշխատանքների շրջանակում ապօրինի հողազավթումների վերացմանը և դրանցում առկա կառույցների քանդմանը՝ նախապես տարածքի բնակչությանը իրազեկելով նախատեսվող աշխատանքների մասին:
«Նախ և առաջ հետևեք, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով այգիների, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգման աշխատանքների նախագծերը պարտադիր նախապես փակցված լինեն համապատասխան վայրերում, որպեսզի որևէ մեկը չփորձի ավելորդ շահարկել ընթացող աշխատանքները: Եվ հետո, բազմիցս ասել եմ, որ մեր բնակիչները պետք է անմիջական մասնակցություն ունենան բակերի բարեկարգման ծրագրերին՝ նաև իրենց առաջարկները ներկայացնելով բակերն առավել հարմարավետ դարձնելու մասով: Եվ համոզված եղեք, որ բնակչի հետ նման աշխատաոճով հարաբերվելու դեպքում այլևս որևէ շահարկում չի լինի: Նախագծին ծանոթ բնակիչը, վստահ եմ, այլևս մտահոգվելու պատճառ չի ունենա, թե տվյալ տարածքը կարող է օգտագործվել այլ նպատակով: Այդպիսով նաև հենց մեր բնակիչները կկանխեն որոշ մարդկանց կողմից տարածվող ստահոդ լուրերը, ինչից միանշանակ կշահի աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նմանատիպ նյութեր
2090 դիտում
16:45 27-02-2017
Երևանում շարունակվում է ապօրինի շինարարությունների և հողազավթումների դեպքերը կանխարգելման հսկողությունը
1098 դիտում
17:17 30-06-2014
Երևանում հայտնաբերվել է ապօրինի շինարարությունների և հողազավթումների իրավախախտման 14 դեպք
Այս բաժնից
802 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
832 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»