Դոնեցկում զոհվել է ռուսական «Առաջին ալիքի» օպերատորը
Դոնեցկում կրակոցներից սպանվել է ռուսական «Առաջին ալիքի» օպերատոր, 68-ամյա Անատոլի Կլյանը:
Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության մամուլի կենտրոնի ներկայացուցչի խոսքով, զորամասին է մոտեցել մի ավտոբուս, որում եղել են զինծառայողների մայրեր, որոնք պահանջել են իրենց զավակներին տուն ուղարկել, սակայն երբ ավտոբուսը մոտեցել է զորամասին` այնտեղից հրաձգություն է սկսվել:
Վիրավորվել է նաև ավտոբուսի վարորդը, որը արյունաթաթախ, մի ձեռքով մի կերպ մեքենան հեռացրել է զորամասից: Ավելի ուշ, որոշ տվյալներով, նա մահացել է: