211652_close_icon
views-count1222 դիտում article-date 14:11 30-06-2014

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. նոր վիրուսային հղում՝ Facebook-ում

ՏՏ մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր տեղեկատվական [url=http://www.banman.am/2014/06/facebook.html]բլոգում [/url]գրել է. «Ֆեյսբուքով պտտվում է նոր վիրուսային հղում։ Դուք ընկերներից կստանաք նմանատիպ մի հղում՝ topcow.com/տարբերզանազանէշություններ։ Դա այցելելով համակարգիչ կներբեռնեք մի ֆայլ, որը վիրուս է։ Եթե չունեք հակավիրուսային ծրագրավորում, կամ ունեք, բայց որոշել եք անջատել՝ ձեր համակարգիչը դատապարտված է այդ հղումը ուրիշներին ուղարկել։ Ավանեսով Արթուրի հետ բզբզացինք, պարզվեց, որ մի շարք անտիվիրրուսներ նույնպես չեն բռնացնի վիրուսը։ Վտանգի տակ են նրանք, ում մոտ տեղադրված է AVG, Agnitum, Comodo, TotalDefence եւ մի շարքայլ, հայաստանցիներին անծանոթ հակավիրուսային ծրագրեր։ Վիրուսը լավը չէ, քանի որ ձեր համակարգիչը դարձնում է հեռակառավարվող հաքերի համար։ Բայց որ չքաշեք, չտեղադրեք, բան էլ չի լինի»:

Նմանատիպ նյութեր