Հնդկաստանի հարավում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է
Հնդկաստանի հարավային Չենաի քաղաքում 12֊հարկանի շենքի փլուզման հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 17֊ի։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։
Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին 11 մահացածի մասին։
Շենքի փլատակների տակ դեռևս կարող է մոտ 100 մարդ լինել։ Դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները։
Հիշեցնենք, որ կառուցվող շենքը փլուզվել էր հունիսի 28֊ի երեկոյան։