Դոնեցկում զորամաս և քիմիական գործարան են զավթել
Դոնեցկի զենիթահրթիռային գունդը և ռետինե-քիմիական արտադրության գործարանն անցել են ծայրահեցղականների հսկողության տակ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ-ն:
«Դոնեցկում ԴԻՀ-ի ներկայացուցիչները զավթել են A1402 զորամասը: Այն գտնվում է օդանվակայանից ոչ հեռու»,-ասված է հայտարարության մեջ:
A1402 զորամասը (Դոնեցկի զենիթահրթիռային գունդը) 20078 թվականի վեչատեղակայվել էր Օդեսայի մարզից Դոնեցկ: Գնդի պարտավորությունների մեջ է մտնում նաև երկրի արևելյան սահմանների պաշտպանությունը և օդից Դոնբասի կարևորագույն արդյունաբերական կենտրոնները պաշտպանելը: