Համացանցում է հայտնվել «We are happy from Karabakh» տեսահոլովակը
                        Հունիսի 29-ին YouTube տեսահոսթինգում է հայտնվել ամերիկացի երգիչ Ֆարել Ուիլյամսի «Happy» երգի հիման վրա նկարահանված «We are happy from Karabakh» տեսահոլովակը:
Նկարահանումներին, ի թիվս հայ մասնակիցների, մասնակցել է նաև բարոնուհի Քերոլայն Քոքսը: 
«Ամենակարևորն այն է, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղ) չճանաչված պետության բնակիչները զարգանում, արարում և... երջանիկ են այնտեղ»,-նման գրառում է արված տեսանյութի տակ:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


