211652_close_icon

Սաակաշվիլիի թիմակիցները Կիևում իրենց կուսակցության համար մշտական գրասենյակ են փնտրում

views-count1316 դիտում article-date 13:24 29-06-2014
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ղեկավարած «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Գեորգի Վաշաձեն այսօր ֆեյսբուքյան իր էջում տարածել է Կիևի 8 լուսանկար, որոնցում ինքը և կուսակցության մի քանի անդամներ շենքեր են ուսումնասիրում՝ Ուկրաինայում իրենց կուսակցության մշտական գրասենյակի համար: Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ Սաակաշվիլին կարող է դառնալ Ուկրաինայի նոր կառավարության՝ բարեփոխումների գծով խորհրդական: Սակայն հունիսի սկզբին Սաակաշվիլին անձամբ հայտարարեց, որ չի պատրաստվում որևէ պաշտոն զբաղեցնել ուկրաինական կառավարությունում՝ միևնույն ժամանակ չհերքելով Ուկրաինայի իշխանություններին բարեկամական խորհուրդներ տալու հավանականությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր