211652_close_icon

Հայաստանի հավաքականը 6 ամսով կորցրեց Յուրա Մովսիսյանին

views-count2536 դիտում article-date 21:06 27-06-2014
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածքի պատճառով շարքից դուրս է մնացել 6 ամիս ժամանակահատվածով, հայտնում է Спорт Экспресс կայքը: Հայ ռմբարկուն վնասել է ազդրի քառագլուխ մկանը: Մոտակա ժամանակում ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի: Հիշեցնենք, որ նույնքան ժամանակով շարքից դուրս է մնացել նաև Հայաստանի հավաքականի առաջատար կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով ապաքինվում է խաչաձև կապանների վնասվածքից:

Նմանատիպ նյութեր